Երեկ երեկոյան Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից պոկվել է բեռնատար վերելակի ճոպանը եւ վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Վերելակը պոկվել է բեռներն իջեցնելու պահին: Շտապ օգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻն) նախնական տվյալներով` կան երկու զոհ ու երկու տուժած: Նախարարության տվյալներով` վերելակն ինքնաշեն է, ԱԻՆ ռեեստրում չի գրանցվել ու փորձաքննություն չի անցել:
Ի. Պ.