«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ՐԱՖՖԻՆՙ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրվի: Նա նշեց, որ ակնկալում է այն ուժերի եւ մարդկանց աջակցությունը, ովքեր գիտակցում են ազգային շահի իրացման, հետապնդման եւ հռչակման անհրաժեշտությունը շատ կարեւոր ժամանակահատվածում, եւ նրանց, ովքեր գիտակցում են, որ հայրենիքի ու հողի հետ արժեք է նաեւ մարդը:

Առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ լրագրողներին հետաքրքրող հարցերին կպատասխանի նոյեմբերի 5-ին հրավիրվելիք ասուլիսում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4