«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2012-11-02 | #195, 2012-11-03 | #196, 2012-11-06


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) համակարգում աշխատանքի պետք է անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի թեմատիկ խումբ», որտեղ ընդգրկած են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ներկայացուցիչներ տարբեր կառույցներից ու ՀԿ-ներից: Աշխատանքային խումբը քննարկել է ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, ներկայացվող պահանջները եւ այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի մրցույթը ԱԻՆ-ը արդեն հայտարարել է: Մրցույթը կընթանա 3 փուլով, առաջին փուլի ընթացքում կընդունվեն հայտերը, երկրորդի ընթացքում կլինի հարցազրույց մրցույթին դիմած քաղաքացիների հետ, իսկ երրորդի ժամանակ մասնակիցները կհանձնեն ստուգարք` համակարգչային գիտելիքների ու լեզուների իմացության աստիճանը ստուգելու համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4