Հայաստանի արդարադատության նախարարությունն ու Եվրոմիությունը համատեղ քայլեր են մշակում արդարադատության համակարգն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Եվրոմիությունն արդեն տրամադրել է 23 միլիոն եվրո:
ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսի ներկայացմամբՙ կարողացել են նպաստել արդարադատության մատչելիությանն ու հասանելիությանը: Համագործակցության ընթացքում ունեցած ձեռքբերումները բազմաթիվ են: Սիմոնսը հատկապես առանձնացնում է դատարանի 7 շենքի կառուցումն ու 2-ի վերանորոգումը: Դատարաններում եւ գերատեսչություններում արդեն գործում են էլեկտրոնային տեղեկատվական 26 տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն բողոքներն ուղարկելու էլեկտրոնային փոստով, այլեւ տեղեկատվություն ստանալու գործերի ժամանակացույցի վերաբերյալ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը , բարձր գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցությունը, հատկապես կարեւորեց կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերը: Նախարարի գնահատմամբՙ արվում է ամեն ինչ, որ կոռուպցիոն ռիսկերը դատաիրավական համակարգում ոչ միայն նվազեն, այլեւ զրոյանան:
«ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվել են որակական փոփոխություններ, ինչը շատ շուտով նոր որակ կհաղորդի քաղաքացի-մարդ հարաբերություններին: Իսկ ծրագրի ավարտին մենք կունենանք նոր որակի դատաիրավական համակարգ, որտեղ հասարակությանը մտահոգող որեւէ խնդիր չի լինի»:
Հ. Հ.