«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2013-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-Ը

Կառավարության երեկ ընդունած որոշմամբ նոր ՀԴՄ-ների տեղադրման վերջնաժամկետը ավելացված արժեքի հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ 2013-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանվեց 2013-ի հուլիսի 1-ը: Այս մասին կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հաղորդեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը : Նա հայտնեց, որ 500 մլն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ նոր` ցանցային հիշողությամբ ՀԴՄ-ների տեղադրումը 2013-ի հունվարի 1-ի փոխարեն 2013-ի հուլիսի 1-ը սահմանելը պայմանավորված է այս գործընթացն առավել սահուն անցկացնելու անհրաժեշտությամբ: Կոմիտեի փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ ստեղծվել է «ՀԴՄ գրասենյակ» պետական ընկերությունը, որը պետք է զբաղվի վերոնշյալ ՀԴՄ-ների ներդրման եւ սպասարկման հարցերով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4