«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2012-11-14 | #203, 2012-11-15 | #204, 2012-11-16


ՓԼՈՒԶՎԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍԻ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ երեկ փլուզվել է Վարդենիս քաղաքից 2 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող երկաթգծի կամուրջը: Փլուզման հետեւանքով երկաթգծի 4 աշխատող մնացել է փլատակների տակ:

Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանի փոխանցմամբ` տուժածներից երեքը զոհվել են, իսկ մեկը տարբեր կոտրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց, այնուհետեւՙ Երեւանի առաջին կլինիկական հիվանդանոց: Պատահարի մանրամասները ճշտվում են:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4