Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությունները կանցկացվեն հունվարի 23-ին, 24-ին եւ 25-ին: Պատիարքի ընտրությունը կատարվում է ժողովի միջոցով, որի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվում եւ առանձնացվում են 5 թեկնածուներ: Երկրորդ քվեարկությամբ 5 թեկնածուներից մեկն ընտրվում է պատրիարք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում վախճանվեց Երուսաղեմի հայոց պատրիարքը: Մ. Նահանգների արեւելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվեց Երուսաղեմի 96-րդ պատրիարք: 1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա կաթողիկոսի մահից հետո նշանակվեց կաթողիկոսական տեղապահ, մինչեւ Գարեգին Ա կաթողիկոսի գահակալումը Մայր աթոռին: Թորգոմ պատրիարքը 20 մենագրության հեղինակ է, որոնց թվում են բանաստեղծական երեք ժողովածու, հայկական սուրբ պատարագի ուսումնասիրություն, Կոմիտասի երաժշտությանը նվիրված մենագրություն, Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր եւ Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց:
Հ. Հ.