Երեկ վերսկսվեց 2013 թվականի պետական բյուջեի վերամշակված նախագիծը:
Պատգամավորներ ներկայացրած 406 առաջարկից ամբողջովին կամ մասնակի ընդունվել է թվով 67 առաջարկություն կամ ներկայացված առաջարկությունների 16,5 տոկոսը: 207 առաջարկի կամ ընդհանուր առաջարկների թվի 51 տոկոսի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ են տրվել, կամ դրանք կառավարությունը հնարավոր է համարել քննարկել եկող տարիների բյուջեներում: Ընդունելի չի համարվել 132 առաջարկ:
Վերանայված բյուջեի վերջնական տարբերակում բյուջեի եկամուտները 1 տրիլիոն 32 մլրդ դրամ են, ծախսերը` 1տրիլիոն 152 մլրդ, դեֆիցիտը 119,8 մլրդ. դրամ, այդպիսով ընդհանուր առմամբ` եկամուտներն ու ծախսերը1,2 մլրդ դրամ են ավելացել: Այս մասին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Խմբակցությունների տեսակետները նույնն էին, ինչ բյուջեի նախնական տարբերակի դեպքում: ԲՀԿ-ց պաշտոնական տեսակետ չհչնեց, բայց դատելով Վաչե Գաբրիելյանին հարցեր ուղղած ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցերի ուղղվածությունից, հավանաբար ԲՀԿ-ի դեմ տեսակետը կպահպանվի նաեւ քվեարկության ժամանակ:
ՀՅԴ խմբակցության անունից` վերջնական տարբերակի մասին` նախորդ գնահատականները պահպանումը ֆիքսեց Արծվիկ Մինասյանը. բյուջեն համարժեք չէ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու:
Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ-ի տեսակետը ներկայացնելով` մեկ-մեկ անդրադարձավ բյուջեի բարեմասնություններին եւ վերջին տարիներին հաջողություն արձանագրած ոլորտներին` ամփոփեց.ՕԵԿ-ը կողմ է:
«Մեծ պրոբլեմներ կան բյուջեում, մենք չենք կարող կողմ լինել այս բյուջեին»` մի շարք անհամաձայնություններ ներկայացնելով` ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը նշեց, թե նախագիծը չի ներկայացնում իրավիճակը, «Ժառանգությունը» դեմ է:
«Մեծն Գալուստ Սահակյան»` ՀՀԿ տեսակետը ներկայացնել հրավիրելիս հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ամենից շատ մենք պիտի նեղանանք կառավարությու ից, մեր առաջարկները չեն ընդունվել հիմնականում», ասաց Գ. խահակյանը` նշելով, որ որեւէ մեկը չի ասում, որ բյուջեից գոհ է, բոլոր ցանկությունները չեն տեղադրված բյուջեում: Մասնավորապես` առաջին անգամ մեծամասնությունն ԱԺ-ի համար ներկայացոււցչական ծախսեր է ուզել` խորհրդարանական դիվանագիտություն ծավալելու համար ուղղությամբ, սակայն մերժվել է.« Չի կարելի մեր երկփեղկվածությունը տանել հասարակության երկփեղկվածություն: «Ոչ» ասելով չի լինում, մենք «այո» ենք ասելու: Չասենք` բյուջեն վատն է, ասենք` չի բավարարում: Կհորդորեի այս անգամ ավելի մեղմ մոտենանք, համատեղենք ուժերը, որ 2013-ին բյուջե ունենանք»,ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ առաջարկները , այդ թվում` ընդդիմության, քննարկելուց հետո կա ընդհանրական տեսլական` անելիքների վերաբերյալ եւ որ` համագործակցության եզրեր են փնտրվել ընդդիմության հետ: Եկամուտների հատվածը կառավարության կանխատեսումներն են, նաեւ կա ռիսկերի հատված, ու կառավարությունը պատրաստ է ԱԺ-ի հետ ավելի մանրակրկիտ քննարկել ԱԺ հետ եկամուտների մասով/սա` որպես Բագրատյանի քննադատության պատասխան, որ եկամուտների մասը չի քննարկվել/: Ծախսերի մասով եւս համաձայն են ընդդիմության հետ` չի կարելի ծախսերի փոշիացում թույլ տալ:
Ստվեային տնտեսության կրճատման առաջարկներից շատերը, ըստ վարչապետի, համահունչ են կառավարության պատկերացումներին, այնպես որ կառավարությունը պատրաստ է հետագայում համագործակցել խորհրդարանականների հետ ստվերի դեմ պայքարում, այդ թվում` օրենսդրորեն լուծումներում:
Հավանաբար այսօր կլինի 2013 թվի բյուջեի նախագծի քվեարկությունը
Մ.Խ.