«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2012-12-07 | #220, 2012-12-08 | #221, 2012-12-11


50 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀԲԸՄ-Ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԵՐԳԻՑ

Անզուգական Սայաթ-Նովայի հոգեզմայլ երաժշտության վերամշակումներով կատարողական արվեստի երիտասարդ մեկնաբաններ ՀԲԸՄ-ի 5-րդ տարեկան համերգը վերածել են անմոռանալի մի իրադարձության: Համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Կառնեգի Հոլի «Ուեյլ» համերգադահլիճում կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի հատուկ միջոցառումների կոմիտեի, եւ մասնակցությամբ տարբեր երկրներից (Ավստրիա, Բելգիա, Կանադա, ԱՄՆ եւ այլն) ժամանած եւ կրթաթոշակների արժանացած երիտասարդ արվեստագետների, որոնց թվում Արթուր Ակշելյանը, Վահրամ Սարգսյանը, Հայկ Արսենյանը, Կարինե Ավագյանը, Տաթեւիկ Այազյանը, Արմինե Չամասյանը, Գուրգեն Սիմոնյանը, Տաթեւիկ Խոջա-Էյնարյանը եւ Անուշ Սիմոնյանը:

Բացի Սայաթ-Նովայի երգերի վերամշակումներից, համերգի երկրորդ մասում կատարվել են նաեւ Դվորժակի, Մանսուրյանի, Ռախմանինովի եւ Շումանի ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում հանգանակվել է 50 հազար դոլար, որը հատկացվելու է երաժշտական կրթությամբ փայլուն ուսանողների հետագա կատարելագործմանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4