«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2012-12-11 | #222, 2012-12-12 | #223, 2012-12-13


ՍԿՍՎԵԼ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Նոր տարվանից առաջ սկսվել են սննդամթերքի` արդեն ավանդական դարձած թանկացումները, ու թանկանում են հատկապես ամանորյա սեղանին դրվող մթերքները:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ տեղեկացրեց` արդեն թանկացել են աղանդերը, ձեթը ու այսպես կոչված էկզոտիկ մրգերը, սպասվում է, որ միսն էլ կթանկանա:

Սպառողների պաշտպանը կանխատեսում է, որ նախորդ տարիների համեմատությամբ` 2012-ին նախատոնական թանկացումը կլինի փոքր-ինչ պակաս: Իսկ ձվի թանկացում ու պակասություն այս Ամանորի շեմին չի լինի:

Սպառողների պաշտպանի կարծիքով` այս օրերի թանկացումները հետեւանքն են պետության կողմից միացյալ բալանսավորված մոտեցման բացակայության:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4