«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2012-12-12 | #223, 2012-12-13 | #224, 2012-12-14


ՀՈՒՅՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԴԵՄ

Պատճառը քաղաքացիների «չիպավորման» վերաբերյալ Վատիկանի անտարբերությունն է

Ուսումնասիրելով, թե ի՞նչ ծածկագրի տակ են էլեկտրոնային համակարգում պահվում մարդու անձնական տվյալները` Հույն ուղղափառ եկեղեցին եկել է եզրահանգման, որ այդ ծածկագիրը սատանայի թիվն է` 666-ը: «Անընդունելի է, որ քրիստոնյայի անձնական տվյալները պահվեն 666 թվի տակ», հայտարարում են Հույն ուղղափառ եկեղեցուց: Ընդ որումՙ եկեղեցու պատրիարքարանին հատկապես վրդովեցնում է Կաթոլիկ եկեղեցու ընդգծված անտարբերություննը, ինչը Հույն ուղղափառ եկեղեցին որակում է որպես «Քրիստոսի, Ավետարանի դավաճանություն եւ հակաքրիստոսին ենթարկվելու ապացույց»: «Մարդկության համար այս պատմական ժամանակահատվածում Վատիկանը լռում է եւ աչք է փակում երկինք հասնող հանցագործության վրա, նա ոչինչ չի անում մարդու ինքնաոչնչացման դեմ: Լռում է քրիստոնեության էությունը խեղաթյուրող գենդեր-գեյ իդեոլագիայի տարածման եւ մանուկների հանդեպ տեղի ունեցող հանցագործությունների առումով, մինչդեռ սա հանցագործություն է երեխաների դեմ, սա հանցագործություն է մարդկության դեմ»:

Հույն ուղղափառ եկեղեցին այնուհետեւ ընդգծում է, որ այս բոլոր հանցագործությունները, ինչպես նաեւ մարդկանց «չիպավորումը», առաջ են մղվում ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից, ու այս համապատկերումՙ «Բենեդիկտոս 16-րդը հրապարակավ նրան պատժի ենթարկելու փոխարեն, հակառակը, շնորհավորում է վերընտրվելու կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում քաղաքացիների ամբողջական «չիպավորումը» նախատեսված է ավարտին հասցնել մինչը 2013-ի ապրիլի 23-ը. «Այս կապակցությամբ, ինչպես նաեւ հարցի առնչությամբ Վատիկանի հանցավոր լռության, փաստորեն չիպավորումն ընդունելու հիմքով` Հույն ուղղափառ եկեղեցին, Աստծո խոսքի ու առաքելական-քրիստոնեական ավանդույթներից ելնելով` հայտարարում է, որ Վատիկանը հանդես է եկել Քրիստոսի ու նրա Ավետարանի դավաճանությամբ: Այս Վատիկանը բազմաթիվ խաբված կաթոլիկների տանում է դեպի կրակե ծովում հավերժ մահը»:

Հույն ուղղափառ եղեկեցին պաշտոնական նամակով արդեն իսկ հարցի առնչությամբ դիմել է ԱՄՆ Կոնգրեսին ու նահանգապետներին, աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներին, Եվրոխորհրդարանի պատգամավորներին, քրիստոնեական եկեղեցիներին եւ տարբեր ԶԼՄ-ներին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4