Ժամանակավոր կացարաններում եւ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, հաճախ` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» պարբերաբար ներկայացվող տեսանյութերը հետաքրքրել են նաեւ Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Կենտրոնի տեղեկացմամբ, դեկտեմբերի 13-ին քաղաքապետն անակնկալ այցելություններ է կատարել այդ տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների` տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու եւ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Գյումրու համայնքապետը, այցելելով քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին ու ծանոթանալով նրա կենսապայմաններին, ընտանիքին նվիրել է ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից հանգանակված գումարով «Մուշ-2» նորակառույց թաղամասում գնված բնակարան:
Գ. Մ.