«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2012-12-18 | #227, 2012-12-19 | #228, 2012-12-20


«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է 1000-Ի

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հաստատվել է 987 վարկՙ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով: 491 վարկերը հաստատվել են, Երեւանում են հատկացվել, 484-ըՙ մարզերում: Այս մասին երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ հայտնել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը :

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրության համաձայն, խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը, ապա քննարկել է Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը: Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետո ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4