ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ 2013 Մ. Հ. Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրոտեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կմասնակցի Հայաստանը: Թե ո՞վ կներկայացնի Հայաստանը, դեռ հստակեցված չէ: Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ` պատանի պարողների Եվրոտեսիլին հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար: Հայտ կարող են ներկայացնել 16-21 տարեկան անհատ կատարողներ, որոնք պետք է ՀՀ քաղաքացի լինեն կամ առնվազն 2 տարի ապրած լինեն ՀՀ-ում: Պարտադիր է, որ անհատ կատարողը բացի անհատական պարաոճի բարձր մակարդակից տիրապետի նաեւ դասական բալետի հիմնական հմտություններին: Ներկայացվող պարը չպետք է գերազանցի 1,30 րոպեն: |