ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում անցկացվող Copa del Sol մրցաշարումՙ 2-1 հաշվով պարտության մատնելով շվեդական «Գյոթեբորգին»: «Շախտյորին» հաղթանակ պարգեւեցին Ռակիցկու եւ Թայսոնի խփած գոլերը: Թիմի բրազիլացի նորեկ Թայսոնն իր առաջին գոլը խփեց «Շախտյորում»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: Հաջորդ օրը «Շախտյորը» ստուգողական հանդիպում անցկացրեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող իսպանացի ֆուտբոլիստներից կազմավորված հավաքականի հետ ու հաղթանակ տոնեց 3-1 հաշվով: Այդ խաղում «Շախտյորը» հանդես եկավ 2-րդ կազմով, ուստի Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր: «Շախտյորից» գոլերի հեղինակներ դարձան Գայը, Իլսինյոն եւ Դեւիչը: |