Վերջին երկու օրվա ընթացքում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ ընդհակառակըՙ վատացել է: Հայրիկյանը հիվանդանոցում է, նա չի կարողանում շարժել աջ ձեռքի մատները, քանի որ վնասվել է նյարդն, ու դրա բուժումն ամիսներ կտեւի: Հայրիկյանի շտաբից «Ազգ»-ին տեղեկացրին, որ Հայրիկյանը չի կարողանում պատասխանել իրեն ...
Փետրվարի 8-11-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը նվազելու է 2-4 աստիճանով, իսկ ամսի 8-ի ցերեկը եւ ամսի 9-11-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: Սակայն գիշերներն ու առավոտյան ժամերին լեռնային շրջաններում ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնացքներում` բուք, տեսանելիության ...
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության «Երգը բարեկամության կամուրջ» խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մրցանակների հանձնման արարողությունը:
Թվում էրՙ արտասահմանում կատարված բժշկական միջամտությունը նրան դեռ երկար կպահի մեր մեջ: Ափսոս սակայն. երեկ առավոտյան աչքերն ընդմիշտ փակեց այս աշխարհին եւ հետը տարավ նոր ստեղծագործությունների հետ հանդիպելու մեր հույսն ու երջանկությունը: Այո՛, երջանկություն էր նրա ստեղծագործությունների հետ ամեն մի հանդիպում: Դրանց մեջ դատարկ ոչ մի բառ ու տող չկար: ...
Հայ գրատպության 500-ամյակի անցյալ տարվա հոբելյանական տոնակատարությունների գլխավոր բացթողումըՙ տպագրական արվեստի եւ դրա պատմության բացակայությունը: Ըստ Հակոբ Ավետիքյանիՙ փառավորվեց հայ գիրքը, բայց ոչՙ տպագրությունը:
«Գրանդ հոլդինգի» հիմնադիր եւ ղեկավար Հրանտ Վարդանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «մի փոքրիկ պատմություն» պատմեց «Գրանդ Քենդիի» արտադրանքի ճանաչվածության մասին: Նրա ծանոթներից մեկը ԱՄՆ մեկնելիս իր հետ տարել է նաեւ «Գրանդ Քենդիի» կոնֆետները: Քանի որ ԱՄՆ մուտք գործելիս չի թույլատրվում սննդամթերք վերցնել, սեւամորթ մաքսավորը նախ ...
Այս վերլուծականը գրելու հնարավորությունը մեզ ընձեռեց մոսկվացի ճանաչված քաղաքագետ, Ռազմավարական գնահատումների եւ կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաեւը, որը հայ վերլուծաբան-հետազոտողներին հայտնի է որպես «21-րդ դար» մեծ հեղինակություն վայելող ամսագրի հոգաբարձուների խորհրդի անդամ, եւ ում հոդվածները տարբեր ժամանակներում մեր իրականության մեջ հայերեն թարգմանությամբ ներկայացվել են: Վերջերս Երեւանում նա հնարավորություն ունեցավ ...
Երեկ Կահիրեում ավարտվեցին «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովի երկօրյա աշխատանքները: Գագաթաժողովին մասնակցել է 56 երկիր: Այդ երկրների մեջ բացակայում էր Սիրիան, որի անդամակցությունը անցյալ տարի կասեցվել էր: Գագաթաժողովում առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաեւ Մալիի քաղաքական զարգացումներին ու իսլամաֆոբիային առնչվող խնդիրները:
Փետրվարի 6-ին Նկարիչների տանը բացվեց «Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության օրեր» ցուցահանդեսը` նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 34-րդ ամյակին: Ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով համակարգող Ուիլյամ Լահուան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի զորքը Աֆղանստանից վերադառնալու ճանապարհին մտադիր է օգտագործել Ադրբեջանի տարածքը, որը «կարող է անչափ կարեւոր ...
Ո՞րն էր Ադրբեջանի մերձիշխանական շրջանակների առաջին արձագանքը «Քարե երազներ»-ին: «Եթե դա իրոք Աքրամ Այլիսլին է գրել, ապա...»: Վարչախումբն այդ կերպ հասկացնում էր, որ «դեռեւս ամեն ինչ կորսված չէ»: Գրողին մղում էին հայտարարության, որ ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագիրը «խեղաթյուրել է տեքստը»: Իհարկե` Մոսկվայում «հայկական ուժեղ լոբբիի ազդեցության տակ»: Այլիսլին խարդավանքին չենթարկվեց, ...
Փասադենայից (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղական քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունների թեկնածու Ջոն Քենեդին իր ամբողջական պաշտպանությունն է արտահայտել քաղաքում հայերի ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնելու հայ համայնքի հատուկ հանձնաժողովի ծրագրին: Հուշակոթողը նախատեսված է կանգնեցնել քաղաքի 3-րդ թաղամասում գտնվող «Հիշատակի այգում»:
Նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը երեկ երեկոյանՙ ժամը 5-ին ԿԸՀ-ի դիմաց սկսեց իր 24-ժամյա հացադուլըՙ նպատակով, որ նախագահի մյուս թեկնածուներն էլ իրեն միանան ու ինքնաբացարկ հայտնեն ընդդեմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
«Gallup international» հայաստանյան ընկերությունը փետրվարի 2-5-ը սոցհարցում է անցկացրել 1080 քաղաքացու շրջանումՙ պարզելու, թե ում ձայն կտա հայ հասարակությունը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը: Ընտրողների 63 տոկոսը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ հորիզոնականում էՙ 24 տոկոսով, իսկ Պարույր ...
Հայաստանցիներս որոշակի առումով շփոթված ենք. այս ինչ է կատարվում մեզանում, երբ հաճախ թվում է, թե «անհնարինն ակնհայտ» խոսքերը հենց այնպես չեն ասված: Այս պայմաններում ընկերոջս առաջարկըՙ մասնակցել մի հավաքույթի, ակնկալելով նախընտրական զարգացումները, առանց վարանելու ընդունեցի. տեսնես ի՞նչ են խոսում ու ծրագրում այնտեղ:
Դեռեւս հին աշխարհում, ապա եւ միջնադարում Հայաստանը մեր տարածաշրջանի համար հանդիսացել է որպես «դեղատուն», քանի որ Հայաստանի տարածքի բուսականությունը, հատկապես դեղաբույսերը եղել են լավագունը: Տարբեր երկրներից մարդիկ եկել են Հայաստան հատուկ նպատակով` տանելու համար ոչ միայն հայկական դեղաբույսերը, այլեւ հայկական կավը, որն աշխարհում հայտնի է իր բուժական հատկությամբ: Իրենց բուժական ...
Փարիզն ունի իր հռչակավոր «Սալոնը»: Լոս Անջելեսն իր «Արտ շոու» հոյակապ դահլիճը: Այս վերջինում 18-ամյա իր գոյության մեջ առաջին անգամ հունվարի 23-ին, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, բացումն է կատարվել օտարազգի արվեստագետների շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած, յուրահատուկ ոճի տեր հայազգի արվեստագետ Էմիլ Գազազի ստեղծագործությունների ցուցահանդեսի, որը նվիրված է խորհրդապաշտ ...
Երեկոն, որ փետրվարի 2-ին կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նվիրված էր թբիլիսյան յուրահատուկ կոլորիտի պահպանման մեծավարպետ, տիկնիկագործ, բարին եւ գեղեցիկը փառաբանող Գարի Դավթյանի հիշատակին: Դահլիճում հավաքվել էին վաղամեռիկ տիկնիկագործին ճանաչողները, նրա հազվագյուտ վարպետությունը գնահատողները, նրա անկրկնելի տիկնիկները սիրողները: Իսկ երեկոյի շունչն ու ոգին Դավթյան անզուգական ընտանիքի ...
Վերջերս` անցյալ նոյեմբերի 19-ին, փառահեղորեն նշվեց Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Փաստորեն դա Մայր համալսարանից նրա բաժանման եւ ինքնուրույն բարձրագույն կրթահամալիր դառնալու հոբելյանն էր:
Հայաստանում շուտով կբացվի Լյուվենի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական կենտրոնի մասնաճյուղը: Այս առիթով Հայաստան է ժամանել Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի Fool Professor եւ Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն , որը Հայաստանում է Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով:
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանսոնի աշխարհահռչակ հեղինակ եւ կատարող Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը հերքում է քրոջ` Կատյա Ազնավուրի հավատափոխ լինելու մասին լուրը: «Facebook-ի իմ ընկերներին ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք Ազնավուր ենք` ծագումով հայ, քրիստոնյա, մասնավորապես Գրիգորյան ուղղափառ: Մի մոռացեք, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունն է, եւ մեր ...
Ինչպես տեղեկացրել էինք, չէր բացառվում, որ Վախթանգ Դարչինյանը ռինգում կրկին հանդիպի առաջին կիսաթեթեւքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նոնիտո Դոների հետ: Հիշեցնենք, որ հենց նրա հետ 2007-ին կայացած մենամարտում էր հայ բռնցքամարտիկն իր կարիերայի ընթացքում միակ անգամ հայտնվել նոկաուտում: Այդ մենամարտից հետո Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել ֆիլիպինցուն, սակայն ...
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հունվարի թիմի լավագույն ֆուտբոլիստ: Հարցման 1676 մասնակիցներից 831-ը (49,58 տոկոսը) իրենց ձայնը տվել են «Շախտյորի» լավագույն ռմբարկուին: 2-րդ տեղը զբաղեցրել է թիմի նորեկ, բրազիլացի Թայսոնը, որի օգտին քվեարկել են 184 ֆուտբոլասերներ (10,98 տոկոսը): Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից ...
Մոսկովյան շախմատային փառատոնի 5-րդ տուրում A խմբի մրցաշարի առաջատարների խմբում գտնվող Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքելով Միխայիլ Պանարինի հետ, վաստակեց 4 միավոր: Նա շարունակում է կես միավորով հետ մնալ 8 առաջատարներից: Նրանց հետապնդողների թվում է նաեւ Հովհաննես Գաբուզյանը, որի համար 5-րդ տուրը հաղթական էր: Պարտության մատնելով Սերգեյ Սերգիենկոյին, Գաբուզյանը վաստակեց 3,5 ...