ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ Մայր աթոռում երեկ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաեւ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է: Մայր աթոռից տեղեկացանք, որ տոնի առթիվ Մայր տաճարում երեկ մատուցվել է պատարագ, որի ժամանակ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն իր քարոզում անդրադարձել է Սբ Վարդանանց տոնի կարեւորությանը հայ ժողովրդի կյանքում, իսկ քարոզի ավարտին սրբազան հայրը Մայր աթոռի միաբանության անունից շնորհավորել է Վեհափառ հայրապետին անվանակոչության տոնի առթիվ: |