ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԿՀԱՅՏԱՐԱՐԻՙ ՄՅՈՒՍ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԿՈՉԻՆ ՉԵՆ ՄԻԱՆԱ Հ. Հ. Նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը երեկ երեկոյանՙ ժամը 5-ին ԿԸՀ-ի դիմաց սկսեց իր 24-ժամյա հացադուլըՙ նպատակով, որ նախագահի մյուս թեկնածուներն էլ իրեն միանան ու ինքնաբացարկ հայտնեն ընդդեմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Հարությունյանը հայտարարել է, որ մեկօրյա հացադուլն ու ինքնաբացարկ հայտնելը հնարավորություն են փետրվարի 18-ից առաջ բարձրաձայնելու ընտրությունների անօրինականության մասին: Նա հավաստիացնում է, որ այս կերպ չի լքում ընտրապայքարը, հակառակըՙ մնում է ժողովրդի հետ եւ փետրարի 19-ից հետո էլ կշարունակի ակտիվ գործունեությունը, այն դեպքում, որ մյուս թեկնածուները կծառայեցվեն հանուն ընտրությունների օրինականության եւ կփոխվեն: Նա կոչ արեց նախագահի բոլոր թեկնածուներինՙ այսօր երեկոյանՙ ժամը 5-ին գալ ԿԸՀ եւ իր հետ միասին ինքնաբացարկի դիմում ստորագրել: «Ես նրանց կսպասեմ ԿԸՀ-ի դիմաց», ասաց Հարությունյանը: Սակայն «Ազգ»-ի հետ զրույցում նախագահի մնացած թեկնածուների շտաբներից հայտարարեցին, որ առաջադրվել են պայքարելու համար եւ անիմաստ են համարում ընտրությունից 10 օր առաջ ինքնաբացարկ հայտնելը, հետեւաբար չեն միանա Հարությունյանի կոչին եւ ինքնաբացարկ չեն հայտնի: |