RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 23:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1437, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՔՐՈՋ ՀԱՎԱՏԱՓՈԽ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանսոնի աշխարհահռչակ հեղինակ եւ կատարող Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը հերքում է քրոջ` Կատյա Ազնավուրի հավատափոխ լինելու մասին լուրը: «Facebook-ի իմ ընկերներին ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք Ազնավուր ենք` ծագումով հայ, քրիստոնյա, մասնավորապես Գրիգորյան ուղղափառ: Մի մոռացեք, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունն է, եւ մեր նախնիները զոհվել են իրենց հավատի համար: Մենք հպարտ ենք լինել մի ժողովրդի մասնիկը, որը հավատարիմ է իր արմատներին: Ուրեմն` մշտապես մի հավատացեք նրան, ինչ գրում են թերթերը: Մենք` Ազնավուրներս, երբեք այլ հավատ չենք ունենա: Ինչո՞ւ լինենք հավատափոխ, չէ որ այն ստացել ենք ժառանգաբար: Իմ հայրիկը գրել է «Ավե Մարիա», դրանով ամեն ինչ ասված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Սեդա Ազնավուրը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն օրեր առաջ տեղեկություն էին տարածել (հայկականներն արտատպել էին), թե իբր Կատյան ամուսնացել է ալժիրցու հետ եւ մուսուլման է դարձել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ