RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-07 23:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2162, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴՈՆԵՐ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ Է ԴԱՐՁԵԼ

Ինչպես տեղեկացրել էինք, չէր բացառվում, որ Վախթանգ Դարչինյանը ռինգում կրկին հանդիպի առաջին կիսաթեթեւքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նոնիտո Դոների հետ: Հիշեցնենք, որ հենց նրա հետ 2007-ին կայացած մենամարտում էր հայ բռնցքամարտիկն իր կարիերայի ընթացքում միակ անգամ հայտնվել նոկաուտում: Այդ մենամարտից հետո Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել ֆիլիպինցուն, սակայն վերջինս տարբեր պատրվակներով հրաժարվել էր նրա հետ մենամարտելուց:

Եվ ահա կարծես թե այժմ Դարչինյան-Դոներ մենամարտի անցկացումն ավելի իրական է դառնում: Բանն այն է, որ Դոների առաջիկա մրցակից, կուբացի Գիլյերմո Ռիգոնդոն, որն ապրիլի 13-ին ԱՄՆ-ում պետք է ձեռնոց նետեր աշխարհի չեմպիոնին, հերթական անգամ փոխում է մարզչին: Ուստի ենթադրվում է, որ 32-ամյա Ռիգոնդոն կհրաժարվի Դոների հետ մենամարտից եւ առաջարկված 750 հազար դոլար պարգեւավճարից:

Դեռեւս 2 շաբաթ առաջ Նոնիտո Դոների պրոմոութերը հայտարարել էր, որ չի բացառվում Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտի անցկացումը: Հայ բռնցքամարտիկը հերթական անգամ հայտարարել է, որ ուրախությամբ կընդունի մարտահրավերը. «Դոների հետ մենամարտելու հնարավորությանն ավելի վաղ եմ արժանացել, քան ապակե ծնոտով այն պարկը, ինչպիսին Ռիգոնդոն է: Ո՞վ է նա ընդհանրապես, որ ցանկանում է ռինգ դուրս գալ Նոնիտո Դոների դեմ: Նա բռնցքամարտում ոչնչի չի հասել, մրցում է թույլ մրցակիցների հետ: Գուցե ե՞ս էլ պիտի մենամարտեի նմանների հետ, որպեսզի հարգանք վայելեի: Այդ դեպքում մինչ օրս պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի կլինեի»:

Հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանը վերջին մենամարտն անցկացրել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում: 10-ռաունդանոց մենամարտում նա միավորներով հաղթել է Լուիս Օռլանդո դել Վալեին: Իսկ դրանից առաջ անցկացրած 2 մենամարտերում Դարչինյանը պարտվել էր Անսելմո Մորենոյին եւ Շինսուկե Յամանակային: Ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը 44 մենամարտ է անցկացրել, որից 38-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, 5-ում պարտվել է: 30-ամյա Նոնիտո Դոները պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 32 մենամարտերից շահել է 31-ը, կրել է մեկ պարտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ