ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հունվարի թիմի լավագույն ֆուտբոլիստ: Հարցման 1676 մասնակիցներից 831-ը (49,58 տոկոսը) իրենց ձայնը տվել են «Շախտյորի» լավագույն ռմբարկուին: 2-րդ տեղը զբաղեցրել է թիմի նորեկ, բրազիլացի Թայսոնը, որի օգտին քվեարկել են 184 ֆուտբոլասերներ (10,98 տոկոսը): Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Ֆեռնանդինյոնՙ 149 ձայն (8,89 տոկոս): Ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար հաշվի են առնվելու նաեւ Դոնեցկի «Շախտյորի» վետերանների եւ մարզական լրագրողների կարծիքները: Այնպես որ վերջնական արդյունքները դեռեւս հայտնի չեն: |