«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարներից մեկըՙ «Միկան» երեկ ոսումնամարզական հավաքի մեկնեց Կիպրոս: Մինչ այդ «Միկան» երկկողմանի խաղ անցկացրեց: Խաղն ավարտվեց առաջին թիմի հաղթանակովՙ 7-5: Առաջին թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Միկայի» ռմբարկու Սեմյոն Մուրադյանըՙ խփելով 4 գոլ: 2 գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ուլիխանյանը, մեկ գնդակ էլ խփեց Վարդան Մովսիսյանը: 2-րդ թիմից մեկական գոլ խփեցին Հենրիկ Հարությունյանը, Սարգիս Շահինյանը, Արեգ Ազատյանը, Ռաֆայել Ղազարյանն ու Գոռ Պողոսյանը: Կիպրոսում «Միկան» նախատեսել է ստուգողական 4 հանդիպում անցկացնել: Փետրվարի 14-ին «Միկան» կմրցի Լեհաստանի 2-րդ խմբում հանդես եկող «Բիտովիայի» հետ: 4 օր անց միկացիներն ուժերը կչափեն ՌԴ առաջնության առաջին խմբի մասնակից «Ուֆայի» հետ: Փետրվարի 21-ին թիմը կմրցի ՌԴ 2-րդ խմբի առաջնության առաջատար Օրենբուրգի «Գազովիկի» հետ: Ստուգողական վերջին հանդիպումը «Միկան» կանցկացնի սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Այդ խաղը կկայանա փետրվարի 24-ին: |