«Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ», երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին նման հարց է ուղղել Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը:
Իրանի արտգործնախարարության մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանը կօգտագործվի որպես միջուկային ռեակտորի վառելիք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս: Հարավում իրավիճակը կայունանում է, սակայն հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է, եւ 90 տոկոս դեպքերում արձանագրվում գրիպի Ա, իսկ մնացած դեպքերում` Բ տեսակները:
Երկուշաբթի, փետրուար 11-ի երեկոյեան Ռամկավար Ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը մասնաւոր յայտագրով ձեռնարկ կազմակերպած էր ի նպաստ եւ ի զօրակցութիւն ՀՀ ներկայ նախագահ, նախագահական թեկնածու Սերժ Սարգիսեանի:
Ձեր խնդիրն է` ինչպես գնահատել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ»-ը: Դա ադրբեջանական գրականության երեւույթ է, հասցեատերը` դուք: Չեմ մանրանա. անկեղծ ասած` հիացած չեմ Այլիսլիի «Քարե երազներ»-ով: Ճաշակի, ընկալումների խնդիր է, ինչպես որ բարձր գեղարվեստի դրսեւորում չեմ համարում նաեւ ձեր, թող թույլ տրվի ասել, «վեպը» Հեյդար Ալիեւի մասին:
Կանադայի «Զորյան ինստիտուտից» ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել «Փոքր Ասիայի աղետն ու օսմանյան հույների ցեղասպանությունը» (The Asia Minor Catastrophe and the Ottoman Greek Genocide) խորագրով էսսեների հատորը, որն ի մի է բերում Չիկագոյում «Փոքր Ասիայի եւ Պոնտոսի հելլենական ուսումնասիրությունների կենտրոնի» ...
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հովվերգական երանգներով է պատկերում օսմանյան վարչակարգըՙ ձեւացնելով, թե հպատակ ազգություններն այդ ժամանակ կատարյալ ներդաշնակությամբ էին ապրում միմյանց հետ, եւ նրանց մարդկային իրավունքները հարգված էին: Նա դարձել է այդ հին ժամանակների կարոտախտ դրսեւորողը: Հայերը, մյուս հպատակ ազգությունների հետ, լինելով այդ բռունցքի եւ արյան իշխանության տուժողները, շատ լավ ...
Վերջին տարիներին Երեւանում կտրուկ ավելացել են վերգետնյա անցումները: Դա թերեւս պայմանավորված է մեքենաների եւ փողոցների ծանրաբեռնվածության ավելացմամբ, ինչը հաշվի առնելով էլ Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված փողոցներիՙ հետիոտների համար վտանգավոր անցումներում վերգետնյա անցումների կառուցմանը: Միայն անցած տարի կառուցվել են 5-6 այդպիսի անցումներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշմամբ փետրվարի 18-ից կվերսկսվի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքի երթեւեկությունը, որը դադարեցվել էր մոտավորապես մեկ տարի առաջ` ուղեւորների պակասի եւ գծամասերի վերանորոգումների պատճառով:
Միայն փետրվարի 14-ին եւ 15-ին կարելի է փոխանակել «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով կուտակած միավորները հատուկ տոնական նվերով, որը ներառում է 100 ներցանցային րոպե, 100 ներցանցային SMS հաղորդագրություն եւ 100 ՄԲ ինտերնետ: Եվ այս ամենի համար անհրաժեշտ է ընդամենը 100 բոնուսային միավոր:
Բրիտանական խորհուրդը, Երեւանում բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն հինգերորդ անգամ կազմակերպում են Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը:
Երբ պիտի խօսինք կամ գրենք մեր համայնքի հետաքրքրական անձերէն ընկեր Ստեփան Փարթամեանին մասին, պէտք չէ խուսափինք գործածելէ «ինքնատիպ», «անսովոր», «իւրայատուկ», «տարօրինակ» եւ նման ածականներ, որովհետեւ, նախ ինք գոհ կը մնայ եւ ապա իսկապէս այս բառերը կը բնութագրեն իր անձն ու գործըՙ թէ՛ որպէս արուեստի գործիչ, թէ՛ հեռատեսիլի հաղորդավար եւ թէ՛ ...
Փետրվարի 16-ին ժ. 14.00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է ՀՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետ-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Ստեղծագործական ուրույն ձեռագրով ու հայրենասիրական պաթոսով առանձնացող նկարչի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ. Սեդրակյանի ստեղծագործական հարուստ ժառանգության ...
2012 դեկտեմբերին Լոնդոնում «Bennett & Bloom» հրատարակչությամբ լույս տեսավ Գաբրիել Սուլթանյանի «Հայոց նախապատմությունը» շարքի 4-րդՙ «Նույնահնչյուն նախահայկական բառարմատները» գիրքըՙ անգլերենով: Դրանից ուղիղ մեկ տարի առաջ նույն հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «Հայոց պատմությունը եւ Մովսես Խորենացին» չորս մասանոց աշխատությունը, որտեղ Հայոց նախապատմության խորը իմացության շնորհիվ հեղինակին հաջողվել է հիմնավորապես եւ ...
Միայն ալյուր, աղ եւ ջուր. հացի այս պարզագույն բաղադրատոմսով հայաստանցի Մուշեղ Փալյանն իր ընտանեկան բիզնեսն է սկսել գերմանական Բադ Զեգեբերգ քաղաքում, իրազեկում է տեղական լրատուներից մեկը: Սա հայկական լավաշի առաջին մեքենայացված մեծ արտադրությունն է Գերմանիայում, որտեղ այս հացատեսակը ճանաչում են իբրեւ «թուրքական դյոների» բաղադրիչ: Հայաստանում հիշյալ բրդուճը «Կարսի քյաբաբ» կամ ...
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում նրբաճաշակ եւ բարձրորակ երաժշտությունը ճանաչելի եւ սիրելի դարձնել:
Մոսկվայում մեկնարկել է արդեն ավանդական դարձած շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը, որն այս տարի նվիրված է ռուսական հայտնի ավիաընկերության հիմնադրման 90-ամյակին: Բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է:
«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանը եւս հանդես կգա չեխական «Դինամոյում»ՙ միանալով օրեր առաջ ակումբի հետ պայմանագիր կնքած Հրայր Մկոյանին: Մալաքյանը մինչ այդ հանդես էր գալիս Չեխիայի «Վիկտորիայում», որի շարքերը համալրել էր անցյալ տարվա ամռանը: Սակայն երիտասարդ ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Ուստի «Վիկտորիան» որոշեց վարձավճարով մինչեւ ընթացիկ ...
Անթալիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» ստուգողական առաջին խաղում ուժերը չափեց մոլդովական «Կոստուլենիի» հետ ու պարտվեց 0-3 հաշվով: Թիմի մարզումներին մասնակցում են նաեւ կիսապաշտպան Կարեն Չոբանյանն ու աջ պաշտպան Աշոտ Սարդարյանը: Աշոտը ֆրանսիական «Նանսիի» սան է, իսկ Կարենն անգլիական «Բլեքպուլի» երիտասարդական թիմից է:
«Բանանցը» կրկին մեկնել է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական 2-րդ հավաքը կանցկացնի: Թիմի հետ Կիպրոս է մեկնել նաեւ Հովհաննես Համբարձումյանը, որը փորձաշրջան էր անցնում Դոնեցկի «Մետալուրգում»: Կիպրոսում նախատեսված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում: «Բանանցը» Երեւան կվերադառնա փետրվարի 27-ին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշել է ըմբշամարտը հանել 2020-ի ամառային օլիմպիադայի ծրագրից: Որոշման մեջ չի նշվում, թե խոսքը որ ոճին է վերաբերում: Այս հարցի շուրջը վերջնական որոշումը կկայացվի այս տարվա սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:
Նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Ներկայումս թիմը մարզվում է «Միկայի» մարզադաշտի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Իսկ մարտից «Ուրարտուն» ուսումնամարզական 2 հավաք կանցկացնի արտերկրում: Մարտի 3-ին թիմը կմեկնի Բելառուս, որտեղ 3-շաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Մինսկում: Այնուհետեւ «Ուրարտուի» ֆուտբոլիստները մարզումները կշարունակեն Բարսելոնում: Բնականաբար, մարզումներին զուգահեռ կանցկացվեն նաեւ ստուգողական հանդիպումներ: ...