ՄԱՐԿՈՍՈՎՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ «ՈՒՖԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ Կիպրոսում նոր մրցաշրջանի մեկնարկին նախապատրաստվող «Միկան» ստուգողական առաջին խաղում անհաջող հանդես եկավՙ 0-3 հաշվով զիջելով ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնության մասնակից «Ուֆային»: Դեռեւս առաջին խաղակեսում «Ուֆան» 2 անգամ գրավեց «Միկայի» դարպասը: Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Միխայիլ Մարկոսովը տուգանային հարվածով 3-րդ անգամ խոցեց «Միկայի» դարպասը: ՀՀ հավաքականի թեկնածուն այդ խաղում եւս մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն չիրացրեց: |