RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2131, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ 25 ՏԱՐԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ լրագրողնրի հետ էր հանդիպել «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Հայրենիքը չեն սիրում օրվա ռեժիմի համար, այն մի երեւույթ է, որին սիրում են անկախ օրվա ռեժիմից, հայրենիքի համար ոտքի ելնելը, զենք վերցնելը ոչ մի բանի հետ կապ չունի». Գ. Նժդեհի խոսքերը մեջբերելով Գ. Գինոսյանն ասաց, որ այն ժամանակ պետականություն չունենալով հանդերձ իրենք գնացին մարտի, եւ հիմա եւս պատրաստ է հարկ եղած դեպքում գնալ. «Լեոնիդ Ազգալդյանը, Ալեքսանդր Թամանյանը, Մոնթե Մելքոնյանը եւ մնացած որեւիցե մեկը չի գնացել մարտի իշխանության ձգտելու նպատակով: Իրական մարտիկները անում են այն, ինչ հայրենիքը իրենցից պահանջում է: Լեոնիդ Ազգալդյանը մարտի դաշտից չվերադարձավ, սակայն իմ մյուս հրամանատարը` Ալեքսանդր Թամանյանը, երբ վերադարձավ, առաջարկեցին բարձր պաշտոն ռազմական ուժերում: Նա հրաժարվեց ասելով` զենք եմ վերցրել ժամանակի պահանջով, երբ դրա կարիքն ուներ հայրենիքը, իսկ հիմա պետք է վերադառնալ գիտություն, որը մեր կարիքն ավելի շատ ունի: Ա. Թամանյանի համոզմունքն էր, որ յուրաքանչյուր հայ մտավորական պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը առավել կա, եւ այն պահին, որ պահին կզգան»:

Գ. Գինոսյանն ընդգծեց, որ այժմ պետք է առաջնորդվենք Նժդեհի ուսմունքով. «Ցույց տուր հակառակորդին, որ դու իրենից ուժեղ ես, եւ նա մեկընդմիշտ կհրաժարվի քո վրա հարձակվելու առաքելությունից»,- եւ ավելացրեց. «Մեր առաջ գնալու միակ բանաձեւը պետք է լինի սա: Մենք միշտ պետք է այդ ուժն ունենանք եւ ապացուցենք հակառակորդին, որ իրոք իրենից ուժեղ ենք, եւ նա մեկընդմիշտ կհրաժարվի մեզ վրա հարձակվելու ցանկությունից»:

«Ինչպես ասում է Նժդեհը, վատն է այն հրամանատարը, որ իր խոսքի ուժով չի կարող տասնապատկել զինվորի ուժը, իսկ մենք ունեցել ենք հիանալի հրամանատարներ: Մեր հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ մենք կամավորներ էինք, իսկ ադրբեջանցի զինվորներին ուղղակի ստիպում էին գնալ ռազմի դաշտ, ինչպես նաեւ նրանք ունեին վարձկան զինվորներ` ուկրաինացիներ, չեչեններ, աֆղաններ», եզրափակեց Գ. Գինոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ