RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1614, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱ

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ՀՀԿ խորհրդի անդամ

Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդներըՙ դրանք մեկ քայլ առաջ էին: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էին: Ասել, թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը եթե հավաքում է քվեների 40 տոկոսը, դա ՀՀ-ում ժողովրդավարության արդյունք է, կնշանակի չտեսնել կամ չտեսնելու տալ հասարակության մեջ տեղի ունեցող իրական գործընթացները: Թերեւս Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի քիչ ձայների է տիրապետում, քան փաստացի ստացել է, սակայն այստեղ ամենեւին նրա անձի խնդիրը չէ, այլ այն, որ խաղատախտակին մի կողմից փոփոխությունների նկատմամբ կարծրացած համակարգն է, մյուս կողմիցՙ օր առաջ արմատական փոփոխություններ ցանկացող ժողովուրդը: Արմատական փոփոխություններՙ ոչ թե տարիներ ձգվող բարեփոխումներ; Փոփոխություններ, որոնց մասին ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր նաեւ Սերժ Սարգսյանըՙ ներառելով դրանք «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսում: Այդ փոփոխություններն անհնարին է իրականացնել հեղինակազրկված կադրերով, Հայաստանի տնտեսությունը քամող օլիգարխներով եւ միայն ՀՀԿ ռեսուրսներով: Անհրաժեշտ է քաղաքական հարթակից հեռացնել կամ գոնե երկրորդ պլան մղել այդ հնոտի, հեղինակազրկված կադրերին ու օլիգարխներինՙ փոփոխություններ իրականացնելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է փոխել անկարող եւ կոռումպացված որոշ մարզպետների եւ շատ չինովնիկների: Փոփոխություններ իրականացնել հատկապես հարկային, մաքսային, դատական եւ այլ ոլորտներում: ԱԺ-ին վերադարձնել իր քաղաքական գործառույթըՙ մաքրելով անգործունյա պատգամավորներից: Այս եւ մնացած շատ կարեւոր հարցերի շուրջը անհրաժեշտ է գալ համաձայնության եւ երկիրը դուրս բերել բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային լճացումից:

Հետընտրական գործընթացները նոր կոալիցիա կազմավորելու հնարավորություն են ստեղծել ավելի բարեկիրթ եւ չհեղինակազրկված ուժերի հետ (նկատի ունեմ «Ժառանգությանն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին): Այդ կոալիցիան կստեղծի նոր հնարավորություն իրականացնելու համար այդքան սպասված փոփոխությունները, որոնք տեսանելի պետք է լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական փորձառությունն ու ապահով Հայաստան տեսնելու նրանց ցանկությունըՙ մի կողմից, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության» անկեղծ եւ սրտացավ մոտեցումներըՙ մյուս կողմից, կօգնեն ստեղծելու նոր քաղաքական կոալիցիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ