«ԱԼԱՇԿԵՐՏԸ» ՀԱՂԹԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԻՄԻՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտն» Անթալիայում ստուգողական հերթական խաղում 2-0 հաշվով հաղթեց ամերիկյան «Վիլմինգտոն Համերհեդսին», որը մասնակցում է ԱՄՆ-ի ֆուտբոլի 2-րդ խմբի առաջնությանը: Գոլերի հեղինակներ են դարձել Հովհաննես Մնացականյանն ու Միհրան Մանասյանը: Ստուգողական վերջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 24-ին ռումինական «Սագեատա նավոդարի» թիմի հետ, իսկ հաջորդ օրը կվերադառնա Երեւան, որտեղ կնախապատրաստվի «Գանձասարի» հետ կայանալիք ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ խաղին: |