ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ Կիպրոսում «Միկան» ստուգողական 3-րդ խաղն անցկացրեց Ռուսաստանի 1-ին խումբը ներկայացնող Նալչիկի «Սպարտակի» հետ: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: «Միկան» հաշիվը բացեց 70-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո Գեւորգ Պողոսյանը գլխի հարվածով գրավեց դարպասը: Սակայն հաղթական հաշիվն ընդամենը 6 րոպե պահպանվեց: Իգոր Կորոնովը խոցեց Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը: Փետրվարի 24-ին «Միկան» Կիպրոսում վերջին խաղը կանցկացնիՙ մրցելով Վորոնեժի «Ֆակելի» հետ: |