ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց հաղթահարել Բուենոս Այրեսի թենիսի մրցաշարի 2-րդ փուլը: Իսպանացի Դավիթ Ֆեռերը հաղթեց 3 խաղափուլում (2-6, 6-4, 6-0): Քառորդ եզրափակիչում Ֆեռերը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ, որը պայքարից դուրս էր մղել արգենտինացի Մարկո Տրունխելիտիին (7-5, 6-2): |