RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1951, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԾՊՏՅԱԼ»` ԱՆԴՐԱԴԱՐՁ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա, http://www.faz.net/aktuell/reise/tuerkei-armenien-ein-leben-lang-versteckt-12091885.html

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» («ՖԱՑ») փետրվարի 23-ին անդրադարձել է Թուրքիայում ծպտյալ հայերի խնդրին: Օսմանյան կայսրությունում հայոցՙ 100 տարին բոլորող ցեղասպանությունից հետո ավելի ու ավելի է շատանում իրենց հայկական ծագումը ճանաչող թուրքերի թիվը, գրում է թերթը: Շատ վերապրողների վախն է ստիպել թուրքի անվան տակ իսլամ ընդունել: Սա իհարկե նշան չէ, թե Թուրքիան պաշտոնական ճանաչման է ձգտում: Բայց կառավարությունը քրիստոնյա փոքրամասնության հանդեպ քայլ արել էՙ բռնագրավված սեփականության մի մասը վերադարձնելով նաեւ հայերին: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, ծպտյալ վիճակից դուրս գալու շատերի համարձակությունը նաեւ նրանց բուն բնակության վայր Արեւելյան Անատոլիայում, որտեղ, կարծում էին, թե հայ այլեւս չի կարող ապրել, գրում է թերթը:

«ՖԱՑ»-ն իր հրապարակմանը կցել է նաեւ «Դոյչե վելլեի» նույն թեմայով ֆիլմը, որ իր կայքէջում զետեղել է նաեւ «Դի վելթը»: Գերմանական վերոհիշյալ անդրադարձը հետաքրքրական է նաեւ նրանով, որ այս օրերին Թուրքիայում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Ստորեւՙ այդ կայքի հասցեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ