RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1408, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 58

70 ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԴԵԴ ՀԱՍԱՆԻ» ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՕՐԸ

Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող «Կորստոն» հյուրանոցում փետրվարի 25-ին «Դեդ Հասանի» մահվան քառասունքի կապակցության անցկացված գողական հավաքի օրը ոստիկանությունը կալանավորել է 70 անձանց:

Սգո միջոցառումն օգտագործվել է Ուսոյանի քրեական կլանի ընթացիկ հարցերի լուծման նպատակով:

Կալանավորներին տարել են ոստիկանության բաժանմունքներ, որտեղ նրանց ստուգում են ըստ իրավապահ մարմինների հաշվառման եւ մատնահետքեր են վերցնում:

«Դեդ Հասանը» համարվում էր ամենաազդեցիկ քրեական հեղինակությունը հետխորհրդային տարածքում: Հունվարի 16-ին նշանառուն 75-ամյա Ուսոյանին գնդակահարեց այն պահին, երբ նա դուրս էր գալիս մոսկովյան մի ռեստորանից:

«Դեդ Հասանի» վրա նախորդ մահափորձը կատարվել էր 2010-ի սեպտեմբերին: Այն ժամանակ նա վիրավորվել էր որովայնից, բայց ողջ էր մնացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ