RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ` ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ

Մ. Հ.

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 26-ին հանդես եկավ համերգային ծրագրով:

Համերգին հնչեցին` Դմիտրի Շոստակովիչի, Բելա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաեւի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները:

Ինչպես «Ազգի» հետ զրույցում ասաց նվագախմբի մամուլի խոսնակ Մարիանա Գալստյանը , ծրագրի ընտրությունը պատահական չէր. «Է. Հայրապետյանի Միսաք Մեծարենցի համանուն ստեղծագործության խոսքերով գրված «Ինչ արբեցությամբ...» ստեղծագործությունը դեռեւս 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Դրեզդենի Ֆրաուենկիրխե եկեղեցում ներկայացվել էր Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ ելույթի ընթացքում, որը ղեկավարել էր Սերգեյ Սմբատյանը: Համերգը կայացել էր Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում, որը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Հայաստանի սահմաններից: Իսկ Բելա Բարտոկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում նրա գործերի չափազանց հազվադեպ կատարմամբ: Հունգարական այս կոմպոզիտորը, դաշնակահարը, ուսուցիչն ու երաժշտագետը պատկանում է XX դարի մեծանուն այնպիսի երաժիշտ-նորարարների շարքին, ինչպիսիք են Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը, Ի. Ստրավինսկին, Ս. Պրոկոֆեւը, Դ. Շոստակովիչը: Այս հեղինակի անվան հետ է կապված XX դարի եվրոպական երաժշտության պատմության նշանակալի էջերից մեկը եւ հունգարական երաժշտական մշակույթի մի ամբողջ դարաշրջան: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեղունի Չթչյանը Հայաստանի մշակույթի պատմության մեջ անվիճելի ժողովրդականություն եւ սեր վայելող եզակի կին ստեղծագործողներից է»:

Ծրագրի մյուս հատվածում հնչեցին հայ լսարանին արդեն ծանոթ ստեղծագործություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ