RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՐԱՎԵՐՈՎ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2159, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻՆ ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի պետական կամերային նվագախումբն իր գործունեության 50-ամյակի կապակցությամբ ներկայանում է հետաքրքրական համագործակցություններով:

Հոբելյանական առաջին համերգի հյուրը` «Ջազի սրբազան հրեշ» Ռիշար Գալիանոն էր: Հաջորդ համագործակցությունը կկայանա մարտի 30-ին, որի առթիվ Հայաստան է ժամանելու իտալացի հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Դեռ հստակեցված չէ, թե ապագայում ինչ համագործակցությամբ հանդես կգանք: Հիմա աշխատում ենք հայտնի երաժիշտների հետ, որեպեսզի տեսնենք, թե ում հետ կստացվի համագործակցությունը: Այժմ անուններ չեմ տալիս, որպեսզի հետո չասենՙ «Բա ասում էին պիտի գա», թող անակնկալ լինի, ոչ թե նախօրոք սպասենք եւ չստացվի: Մեր համատեղ համերգին կհնչեն դասականի, ջազի, կինոնկարների երաժշտություննների, տանգոյի միքսեր»:

Վ. Մարտիրոսյանն ասաց, որ Ֆեդերիկո Մոնդելչին մեծ հաճույքով համաձայնեց գալ Հայաստան եւ համագործակցել կամերային նվագախմբի հետ, ավելին, նա Հայաստանում արդեն եղել է եւ շատ լավ ճանաչում է նվագախմբին:

Ֆեդերիկո Մոնդելչին անակնկալ է պատրաստել հայ հանդիսականի համար` նվագելու է հայկական երաժշտություն, թե ի՞նչ, Վ. Մարտիրոսյանը չցանկացավ բացել գաղտնիքը:

Վահան Մարտիրոսյանն «Ազգին» տեղեկացրեց նաեւ, որ համերգին հնչելու են` Ալեքսանդր Գլազունով` Կոնցերտ Mib սաքսոֆոնի եւ լարայինների համար, Անտոնին Դվորժակ` Երկու սլավոնական պար լարայինների համար, Ջորջ Գերշվին` I got rhythm լարայինների համար, Էնիո Մորիկոնե` Պրոմենադ Մորիկոնեի հետ, Նիկոլա Պիովանի` La Vita est Bella /Կյանքը հիասքանչ է/, Լերոյ Անդրսեն` Plink, Plank, Plunk, The Syncopated ClockBlue, TangoFiddle-Faddle, Խավիեր Ջիրոտո` Morronga la Milonga, Աստոր Պիացոլա` Հրաժեշտի տանգո, Oblivion, Ռոբերտո Մոլինելի` Tango Club:

Նշենք, որ Ֆեդերիկո Մոնդելչին միջազգային 4 եւ ազգային 2 մրցույթների դափնեկիր է: Ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆինլանդիայում: Որպես մենակատար հանդես է եկել շատ նվագախմբերում, ինչպես օրինակ Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբում` Ս. Օզավի ղեկավարությամբ, Մոսկվայի կամերային նվագախմբում` Կ. Օրբելյանի ղեկավարությամբ:

1982թ. Ֆ. Մոնդելչին ստեղծեց «Իտալիայի սաքսոֆոններ» կվարտետը եւ այդ խմբով տվել է շուրջ 250 համերգ: Սաքսոֆոնահարն ակտիվորեն պրոպագանդում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դասավանդում է Պազերոյի կոնսերվատորիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ