«ԻՄՊՈՒԼՍՆ» ԱՎԱՐՏԵՑ ՀԱՎԱՔԸ Կիպրոսում ուսումնամարզական հավաքն ավարտեց Դիլիջանի «Իմպուլսը»: Ստուգողական վերջին խաղում «Իմպուլսը» ոչ-ոքի (1-1) խաղաց ՌԴ 2-րդ խմբում հանդես եկող Օրենբուրգի «Գազովիկի» հետ: Արդեն 9-րդ րոպեին «Գազովիկը» բացեց հաշիվը: «Իմպուլսը» բաց թողած գոլից հետո աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ 20 րոպե անց Կոնստանտին Մանդրիչենկոն վերականգնեց հավասարակշռությունը: Այդ խաղին չմասնակցեց «Իմպուլսի» մակեդոնացի կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը, որը փորձաշրջանի է մեկնել գերմանական «Շալկե-04» ակումբ: Նա Գերմանիայում կմարզվի մինչեւ մարտի 3-ը, որից հետո պարզ կդառնա ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը: |