ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ Հրաձգության Հայաստանի հավաքականը մեկնել է Դանիաՙ մասնակցելու Օդենսե քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի մարզական պատվիրակությունը 13 հոգանոց է, որոնցից 9-ը մարզիկներ են: Պատվիրակության 2 անդամները մրցավայր են մեկնել բարերար Վարդան Բալայանի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հրաձգության Հայաստանի ֆեդերացիան էլ 1700 եվրո էր տրամադրել մարզիկների համար մարզահագուստ գնելու նպատակով: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ հայ հրաձիգները փետրվարի 16-ից ուսումնամարզական հավաք են անցկացրել: Եվրոպայի առաջնությունում իրենց նշանառությունը կստուգեն Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Հրաչ Բաբայանը, Սուրեն Բերյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արթուր Պետրոսյանը, Ռազմիկ Մինասյանն ու Շանթ Սարգսյանը: |