RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐԻ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ Է

Դոնեցկի «Շախտյորն» ավարտեց ուսումնամարզական 3-րդ հավաքը, որն անցկացվեց Թուրքիայում: Մինչ այդ թիմը հավաքներ էր անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իսպանիայում: Ընդհանուր առմամբ ձմռան նախապատրաստական շրջանում «Շախտյորը» 18 ստուգողական խաղ անցկացրեց, որից 13-ում հաղթեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն: Ուկրաինական ակումբը մրցակիցների դարպասը խփեց 35 գոլ, բաց թողեց 15-ը:

Այդ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրած 10 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն դարձել է եգիպտական «Զամալեկի», ռուսական «Զենիթի» ու ԲԿՄԱ-ի դարպասները խփած հաղթական գոլերի հեղինակ:

Մարտի 1-ին վերսկսվում է Ուկրաինայի առաջնությունը: Այդ օրը «Շախտյորը» կմրցի Լուցկի «Վոլինի» հետ: Իսկ մարտի 5-ին «Շախտյորին» լուրջ փորձություն է սպասում Դորտմունդում, որտեղ թիմն անցկացնելու է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ Դոնեցկում խաղն ավարտվել էր ոչ-ոքիՙ 2-2:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ