ԱՆՀԱՋՈՂ ՏՈՒՐ Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 8-րդն տուրն անհաջող էր հայ շախմատիստների համար: Սարգիս Մանուկյանը պարտվեց Ջաֆար Խամիսիին, իսկ Արմինե Բաբայանը զիջեց Մեհդի Մահդավիրադին: 8 տուրից հետո միանձնյա առաջատարն իրանցի Օմիդ Նորոզին է, որը հաղթելով Մորթեզ Ասգարիին, վաստակեց 7,5 միավոր: 7 միավորով նրան հետապնդում է լիտվացր Վիրգինյուս Գրաբլիաուսկասըՙ պարտության մատնելով Ամիռեզա Պուրամեզանալիին: |