RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1798, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Հ. Չ.

Կանցլեր Մերկելն ուշադիր լսել է գանգատները

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին Անկարայում, վարչապետ Էրդողանի գրասենյակում: Ըստ երեւույթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահանջով, քանի որ այցելությունից դեռեւս օրեր առաջ հայտնի էր ազգային փոքրամասնությունների հարցերի ընդգրկումը Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների օրակարգում: Այսինքնՙ այս հանդիպումը Թուրքիայի վարչապետ Էրդողանից պահանջել էր կանցլեր Մերկելը:

Մեկ ժամ 20 րոպե տեւողությամբ հանդիպմանը մասնակցել են Անկարայի մուֆթինՙ Օզերը, Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանը, հրեաների գլխավոր ռաբբի Իցխակ Հալեւան, ասորական Մար Գաբրիել վանքի մետրոպոլիտ Սամուել Աքթաշը, Թուրքիայի կաթոլիկ ասորիների պատրիարքի փոխանորդ Յուսուֆ Սաղը, Թուրքիայի բողոքական եկեղեցիների միության խորհրդի անդամ Ումութ Շահինը:

Մասնակիցները երախտագիտություն են հայտնել Գերմանիայի կանցլերինՙ ընդգծելով, որ վարչապետի գրասենյակում տեղի ունեցող այս հանդիպումը, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարան հրավիրվելու փաստը երկրում իրականացվող տեղաշարժերի վկայությունն են: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հուսադրող է համարել հույն հոգեւոր ճեմարանի բացման աշխատանքները, պատրիարքի տեղապահ Աթեշյանը մատնանշել է առգրավված կալվածքները համայնքներին վերադարձնելու ուղղությամբ երկրում լուրջ ջանքերի գործադրումը, իսկ մետրոպոլիտ Աքթաշն, ի գիտություն կանցլեր Մերկելի, դժգոհել է Մար Գաբրիել վանքի իրավական դրության, ինչպես նաեւ վանքապատկան կալվածքների հարցերում տիրող անորոշություններից:

Տեղեկացնելով այդ մասինՙ թուրքական NTV-ն նշում է, որ մետրոպոլիտի դժգոհությունն իբր բախվել է մյուս համայնքների ղեկավարների հակազդեցությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ