RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1698, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Նիստի սկզբում Հանրապետության նախագահը հետագա աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարեւորել է երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը եւ երկրորդըՙ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի: «Հիմա շատ կարեւոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակըՙ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է 2013թ. նախագահի ընտրությունների արդյունքների եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության եւ ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ