RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



25-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2440, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 116

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԵՎՍ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի. Պ.

1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից շուրջ 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ, որոնք Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит... Геноцид... Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը որակում է ցեղասպանություն: Ըստ նրա` Սումգայիթում ու Բաքվում կատարվածը նույնն է, ինչ 1915-ին կատարվեց Արեւմտյան Հայաստանում. «Դա թուրքերի նույն ձեռագիրն էր»: Հրայր Ուլուբաբյանն ասում է` ցավոք, առ այսօր հայաստանյան իշխանությունները խուսափում են խոսել այս ցեղասպանության մասին: Նրա փոխանցմամբ` Սումգայիթում կոտորածների կանխմանը ժամանակին ԽՍՀՄ ներքին զորքերը չմիջամտեցին, քանի որ նրանք ոչ թե միջամտելու, հակառակը` չմիջամտելու հրաման ունեին:

Հրայր Ուլուբաբյանը նաեւ չի համաձայնում պաշտոնական տվյալներին, որոնց համաձայն` փետրվարի 27-29-ին Սումգայիթում ընդամենը 26 հոգի է զոհվել, նրա հավաստմամբ` ջարդերը տեւել են ոչ թե 3, այլ 4 օր, ու սպանվել է ավելի քան 100 մարդ: Սումգայիթն այդ ժամանակ ուներ 280 հազար բնակիչ, որից 18 հազարը հայեր էին:

ՍԴ խորհրդական եւ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը երեկվա ասուլիսի ժամանակ հավելեց, որ Սումգայիթի կոտորածը կազմակերպված էր կոնկրետ շարժառիթով, եւ ի սկզբանե թիրախը եղել են ոչ թե Սումգայիթում, այլ Ստեփանակերտում բնակվող հայերը, սակայն Ստեփանակերտում չկարողանալով հասնել իրենց նպատակին` ադրբեջանցիները դա արեցին Սումգայիթում, որտեղ կատարվածը Գեւորգ Դանիելյանը նույնպես որակում է ցեղասպանություն ու կարծում, որ հարկ է դիմել միջազգային դատարաններ, որպեսզի միջազգային հանրության համար ընկալելի ու դատապարտելի դառնան Սումգայիթի ջարդերը: «Այս առումով միջազգային դատական ատյաններում բավականին անելիք ունենք», ասաց Գեւորգ Դանիելյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ