ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ամերիաբանկը սույն թվականի հունվար ամսից անդամակցում է միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը: Այդ անդամակցությունը Բանկին հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը եւ հաճախորդների համար ստեղծել բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու եւ սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով: Ըստ Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանի, Ամերիաբանկի կողմից 2012 թ. ընթացքում ֆակտորինգային ֆինանսավորման 29%-ը բաժին է ընկնում ներմուծմանը, 24%-ը` մեծածախ առեւտրին, 15%-ը`արտադրությանը, 14%-ը` շինարարությանը, 11%-ը` շինմոնտաժային աշխատանքներին, իսկ մնացածը կազմում են էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների ոլորտները: |