ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆԸՙ ՀԲՄԸ-Ի ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՏԵՆԱՊԵՏ Հ. Ծ. Խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղոդագրությունը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում, պրն Գրիգոր Կարագյոզյանին նշանակել է Մ. Նահանգների արեւմտյան իր շրջանային վարչության ատենապետ երկու տարի ժամկետով: Կարագյոզյանը ՀԲԸՄ-ի երկարամյա անդամներից է եւ հայկական համայնքներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես մեծ է եղել նրա դերակատարությունը Բեյրութում «AGBU-AYA» սկաուտական շարժման կազմավորման եւ հետագայում առաջին սկաուտական շարժման կազմակերպման մեջՙ Կալիֆոռնիայում: Նա զբաղեցրել է նաեւ «ՀԲԸՄ-Ասպետների» փոխնախագահի պաշտոնը: Կարագյոզյանի հետ համագործակցելու են Թոմ Ալեքսանյանը (փոխատենապետ), Ավետիս Մարգարյանը (գանձապահ), Ալին Եթերյանը (ատենադպիր) եւ Ջուլիա Աղիշյանը, Ադամ Ակինյանը, Հարրի Բալյանը, Բենիամին Չերչյանը, Սիլվա Նազարեթյանը եւ Գրիգոր Սիմոնյանը (վարչության անդամներ): |