RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1440, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Յուրի Վովկի հետ: Սամվելը 4 միավորով 25 շախմատիստների հետ շարունակում է գլխավորել աղյուսակը:

Առաջատարների թվում է նաեւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, որը հաղթեց Անդրեյ Բարիշպոլետսին: 4 միավորով առաջատարներին է միացել նաեւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին:

3,5-ական միավորով առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում են Էլինա Դանիելյանն ու Դավիթ Հարությունյանը: Էլինան հաշտություն կնքեց Մարտին Կրավցիվի հետ, իսկ Դավիթը պարտության մատնեց Քուենտին Լուիսեաուին:

Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Կարինա Համբարձումովան վաստակել են 3-ական միավոր: Աղասարյանը հաղթեց Լիզա Հորտենսիուսին, Համբարձումովան առավելության հասավ Ռեմել Օնեյի նկատմամբ, իսկ ահա Գաբուզյանը հաշտություն կնքեց Հեյկի Վեստերինենի հետ: 2,5 միավոր ունի Եվգենիա Դոլուխանովան, որը պարտվեց Չարլ Մոնրոյին:

6-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Սամվել Տեր-Սահակյանի եւ Տիգրան Ղարամյանի մրցավեճը: Գրիգորյանի մրցակիցը կլինի Միխայիլ Գուրեւիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ