ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Իրանում անցկացվող շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Սարգիս Մանուկյանը հաղթեց Մեհդի Տաբասիին եւ վաստակեց 6 միավոր: Իսկ Արմինե Բաբայանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով Արաշ Ռոգհանիին: Արմինեն ունի 5 միավոր: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ իրանցի Օմիդ Նորոզին շարունակում է 8,5 միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը: Նա հաղթեց լիտվացի Վիրգինյուս Գրաբլիաուսկասին: Վերջինս 7 միավորով տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: 7,5 միավոր է վաստակել վրացի Շոթա Ազալաձեն, որը հաղթեց Դավիթ Բենիձեին: |