RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2358, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 108

ՊՈՂՈՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԱԿԺԱՅԻԿԸ»

52-ամյա Պողոս Գալստյանը նշանակվել է Ղազախստանի պրեմիեր լիգայում հանդես եկող «Ակժայիկ» թիմի գլխավոր մարզիչ: Պողոս Գալստյանը ժամանակին հանդես է եկել ԽՍՀՄ առաջնություններում Երեւանի «Արարատում» եւ Աբովյանի «Կոտայքում»: 1992-ին, երբ կազմավորվեց «Հոմենընդմենը» (ներկայիս «Փյունիկ»), փորձառու ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցեց Հայաստանի անդրանիկ առաջնությանըՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Այդ տարի 31-ամյա Պողոս Գալստյանը 26 գնդակով դարձավ ՀՄԸՄ-ի լավագույն ռմբարկուն:

Ելույթներն ավարտելուց հետո Պողոս Գալստյանը զբաղվեց մարզչական աշխատանքով: 1996-2001-ին նա գլխավորել է Հայաստանի պատանեկան հավաքականները, եղել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական: Հետագայում նա տեղափոխվեց Մոսկվա, որտեղ 2001-2005-ին գլխավորեց մոսկովյան «Նիկա» ակումբը: Այնուհետեւ Գալստյանը մարզչական աշխատանք կատարեց Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայում», Կրասնոդարի «Կուբանում», հետո կրկին գլխավորեց «Նիկան»: Անցյալ տարի նա «Խիմկիի» մարզիչն էր:

«Ակժայիկը» Ղազախստանի նախորդ առաջնությունում 14 թիմերի մրցավեճում զբաղեցրել է 8-րդ տեղը: Թիմը 26 հանդիպումներում տոնել է 10 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 12 պարտություն: «Ակժայիկի» ֆուտբոլիստները խփել են 34 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 39 գոլ: Հետաքրքրական է, որ թիմի ֆուտբոլիստ Իգոր Զենկովիչը 10 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ