RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2142, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 76

The New York Times. «ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՐԵՑ ԻՐԱՆԻՆ»

«Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ 5 երկրների եւ Գերմանիայի հետ Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իրանի պատվիրակության անցկացրած բանակցությունների հերթական փուլը ավարտվել է իրանցիների միջուկային ծրագրի հարցում Արեւմուտքի պետությունների որոշակի զիջումներով:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը հրաժարվել են այն պահանջից, որ Իրանը վերջնականապես փակի Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման գործարանը: Դրա փոխարեն իրանցիներին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսից բարձր մակարդակի:

Մեկ ուրիշ զիջում դարձավ այն համաձայնությունը, ըստ որի իրանցիների դրական քայլերի դեպքում կվերացվի ոչ միայն քաղաքացիական օդանավերի պահեստամասերի մատակարարման, այլեւ ոսկու եւ մյուս թանկարժեք մետաղների առեւտրի վրա սահմանված արգելքը:

Բանակցություններում Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին «Մեծ վեցյակի» դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունները համարել է դրական, ընդգծելով, որ նոր պահանջները առավել իրատեսական են: Միեւնույն ժամանակ Արեւմուտքի երկրների դիվանագետները իրավիճակը մեկնաբանել են բավական հոռետեսորեն:

Թերթը մեջբերում է դիվանագետների խոսքեր, որոնց համաձայն Իրանը այդպես էլ չի պատասխանել իրեն արված առաջարկությանը, եւ որ «սակարկությունը նույնիսկ չի էլ սկսվել»: Եվրոպացի դիվանագետները նշում են, որ Իրանը կարող է մարտին Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլում անել հանդիպական առաջարկություն, «ուտելով առաջարկված քաղցրաբլիթը եւ փոխարենը ոչինչ չտալով»:

Իսրայելում կտրուկ հակազդել են այն տեղեկություններին, որ Արեւմուտքը միջուկային հարցում զիջումներ է արել Իրանին: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն կասկածներ է հայտնել, թե հնարավոր է Իրանի միջուկային խնդիրը լուծել դիվանագիտական միջոցներով: Նա արտահայտվել է ռազմական պատժամիջոցների անհրաժեշտության օգտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ