RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1322, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ մերժեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Ներկայացնելով այս հարցըՙ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նախարարությունը աշխատանքային քննարկումներ եւ զրույց է ունեցել Արմավիրի քաղաքապետի հետ` պարզելու հրաժարականի ներկայացման դրդապատճառները: Ըստ այդմ, արձանագրվել է, որ դրդապատճառները «անձնական են եւ զուտ էմոցիոնալ հարթության վրա»: Նկատի ունենալով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն փաստը, որ Արմավիրի քաղաքապետը ընտրվել է 2011-ի մարտի 20-ին, եւ դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման նույնիսկ կեսը, ինչպես նաեւ, որ Արմավիրում ծրագրեր են իրականացվում` առաջարկվեց մերժել հրաժարականը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սա ճիշտ մոտեցում համարեց, ասելով, որ հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով:

Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումն ընդունվեց

Կառավարության որոշմամբ Աշոտ Գիզիրյանն իր դիմումի համաձայն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ նշեց, որ Աշոտ Գիզիրյանը սեփական նախաձեռնությամբ է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել: Վարչապետն ընդունել է նրան եւ համոզվել, որ այս մասին տարատեսակ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Աշոտ Գիզիրյանին կատարած աշխատանքի համար:

Ստուգումներ «Երեւանի ոսկերչական գործարանում»` սեփականաշնորհումից առաջ

Հիմք ընդունելով «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011-ի ֆինանսական արդյունքները` կառավարությունը երեկ որոշեց թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011-ի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետ Տիգրան Սարգսյանն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը: Նա պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է իրականացնել ընկերության համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Վարչապետն առաջարկել է քննարկել նաեւ ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ