RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



ՄՈՍԿՎԱ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2323, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 126

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան

Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված «Սրբոց Նահատակաց» խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթի զոհերի լույս հիշատակի:

1988 թվականի փետրվարին Սումգայիթում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված երեսունից ավելի հայերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա էին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արա Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրեյանը, Ռուսաստանի հայերի միության անդամներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչներ:

Դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում 25 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած սումգայիթյան ջարդերը որակեց հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը:

«Այս օրերին Ռուսաստանում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները, հուշերեկոները կոչված են վերստին հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում զոհված հայերի հիշատակին եւ դատապարտելու 1988թ. սարսափելի իրադարձությունները: Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների եւ մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպը չդատապարտելը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Եթե «Սումգայիթյան ջարդերին» ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակիչների հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ այլ քաղաքներում»,- նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ