RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1381, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 80

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԿՈՆՏԵՅՆԵՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

2013 թվականի փետրվարի 1-ից վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար եւ հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:

Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին: Սակայն ղեկավարվելով վրացական երկաթուղու հետ կնքված միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով եւ ձեռքբերված պայմանավորվածություններովՙ 2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ են դրվում նոր սակագներ:

Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համարՙ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համարՙ 0,48 դոլարՙ նախկին 0,39-ի դիմաց: Բեռնված եւ դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 եւ 0,28 դոլար մեկ տոննա-կմ համարՙ նախկին 0,54-ի եւ 0,27-ի դիմաց:

Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հայտարարությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ