RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2308, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր համալսարանի ուսանողների հետ եւ հանդես եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:

Ռալֆ Յիրիկյանի ինտերակտիվ դասախոսության հիմքում ընկերության իրականացրած նորարարական նախագծերն էին: Յիրիկյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարկետինգի մասնագետների մշակած եւ հաջողությամբ իրականացված նորարարական նախագծերին:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը նաեւ խոսեց ստեղծագործական մտածողությունը խթանող այնպիսի գործոններից, ինչպիսիք են արտադրողականության մշակույթը եւ սոցիալական ինստիտուտների դերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը ներկայացրեց ընկերության ղեկավարման ընթացքում կուտակված փորձն ու կարեւոր դիտարկումներ այն մասին, թե ինչպես ընկերությանը հաջողվեց դառնալ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը, անըդմեջ պահպանել իր նվաճած դիրքերն ու արձանագրել նոր հաջողություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն դարձել է ինովացիոն մենեջմենտի ոլորտի առաջատարըՙ իր որդեգրած կորպորատիվ մշակույթը տարածելով տնտեսական դաշտումՙ ուսանողությանը հասանելի դարձնելով տարիների ընթացքում ընկերության կուտակած հարուստ փորձը: Կառավարման մշակույթը կարեւոր է թե՛ երկարաժամկետ զարգացման, եւ թե՛ առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետության տեսակետից:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ գործարար էթիկայից բխող առանցքային քայլերին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Յիրիկյանը ներկայացրեց ընկերության առանցքային արժեքները, ինչպես նաեւ խոսեց նորարարությունների դինամիկայի եւ աշխատանքում պատասխանատվության մասին:

«Ներառական մտածողության վրա հիմնված առողջ աշխատանքային միջավայրը, բարոյական նորմերով առաջնորդվելու պատրաստակամությունը, սահմանված նպատակներին հասնելու պատրաստակամությունը նորարարության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Նորարարությանը նպաստող հիմնական գործոններն են հավատը սեփական ուժերի, ապագայի տեսլականի հանդեպ, ինչպես նաեւ ինքնավստահությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «Նորարարությունը մտքի արգասիք է: Իսկ ի՞նչն է խոչընդոտում նորարարական մտածելակերպինՙ միօրինակությունն ու «քարանձավային» մտածելակերպը, որոնք պետք է հաղթահարվեն: Տեխնոլոգիաներն ու տարատեսակ տեխնոլոգիական մշակումները համեմատաբար ավելի հեշտ լուծելի խնդիրներ են, քանի որ նորարարական մտածողության արդյունք են: Առաջին քայլը, որ պետք է կատարի «բաց» եւ ներառական մտածելակերպ ունեցող ղեկավարը, նորարարական մտածողությունը խթանող միջավայրը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է իր ղեկավարած ընկերությունում»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Մեկնարկային փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ն կանգնած էր երկընտրանքի առաջ, այն էՙ ընտրություն կատարել զարգացման երկու տարբերակների միջեւ. ցանցի զարգացումն ու բիզնես-գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստան հրավիրել հեռահաղորդակցության ոլորտի օտարերկրյա հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների մասնագետներին, թե ապավինել սեփական ներուժինՙ փորձ չունեցող, նորավարտ, բայց միաժամանակՙ ստեղծագործական մտածելակերպով օժտված, գործին նվիրված եւ իրենց ուժերի հանդեպ հավատով լցված երիտասարդներին: Ընտրվեց երկրորդ տարբերակը, որն էլ, ինչպես երեւաց կարճ ժամանակ անց, միանգամայն ճիշտ որոշում էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ